Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե չի՞ վախենում, որ ընտրությունները վերահսկողությունից դուրս կբերեն ամեն ինչ՝ հաշվի առնելով ռեյտինգային ցուցակով թիմակիցների պայքարը միմյանց միջև: Նա արձագանքեց. «Քաղաքականության մեջ մտնողի վախը պետք է պորտի հետ կտրած-գցած լինեն, պետք չէ վախենալ»:
Ըստ Բաղդասարյանի` այլ բանից են անհանգիստ` քանի որ համակարգ են փոխում, ապա պետք է այնպիսի ընտրություններ անցկացնեն, որպեսզի և' հասարակության, և' միջազգային կառույցների համար ընկալելի լինեն: «Այս ընտրություններից հետո նոր համակարգ է լինելու, նոր խորհրդարան, և պետք է այնպիսի աշխատանքներ տանենք, որ կարողանանք կանոնակարգել: Մենք դա գիտակցում ենք: Դուք անակնկալներ չեք տեսնի, բայց ընտրություններ են, ոչ ոք ապահովագրված չէ` կարող է դեպքեր լինեն, միջադեպեր լինեն, դրա համար էլ գործում է օրենքը, և օրենքի սահմաններում պետք է կանոնակարգենք դրանք»,- ասաց նա:
Հարցին էլ` Հովիկ Աբրահամյանից հետո, կարծես, դժվար է կողմնորոշվում Հանրապետականը շտաբի պետ նշանակելու հարցում, նրան արժանի փոխարինող չե՞ն գտնում, Բաղդասարյանն արձագանքեց. «Ես բազմիցս ասել եմ` անփոխարինելի մարդիկ չկան: Երբ դեռ Հովիկ Աբրահամյանը մեր կուսակցության մեջ էր, այդ ժամանակ էլ չէինք հայտարարել շտաբի պետի անունը: Մեր որոշումները կան, դուք դրա մասին տեղյակ կլինեք»:
Պատգամավորը հստակ չգիտի, թե ով չի լինի իրենց ցուցակում, դա «բարդ հարց» որակեց նա` ասելով «150 հազար կուսակցական ունենք, հիմա ասում եք` ով չի լինի: Ամենաշատը կլինի 300 հոգի»:
Հարցին` Մհեր Սեդրակյանը, Սուրիկ Խաչատրյանը կլինե՞ն ցուցակում, Բաղդասարյանը պատասխանեց. «Մհեր Սեդրակյանը մեր կուսակցության անդամ է, քննարկումների փուլում է: Հետո ավելացրեց. «Անունների մի' անդրադարձեք, անուններ դուք ինձանից չեք լսի»:
Հարցին` չգիտի, այդ պատճառո՞վ չի ասում, պատասխանեց. «Դուք դատեք, ես կարող եմ չիմանալ, թողնում եմ ձեր դատողությանը»: Նաև ավելացրեց, որ երբ գա ժամանակը, ամեն ինչ կիմանանք: