Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն 24 ժամից ավելի է, ինչ ադրբեջանցիները, դիմելով սադրանքի, փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ շրջափակման մեջ պահելով Արցախի 120.000 մեր հայրենակիցներին:
Արցախի Ազգային Ժողովը արտահերթ նիստ է գումարել և հանդես եկել կոչով, որտեղ հորդորում է օգտագործել բոլոր հնարավորությունները տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին։
Երեկ 80-ից ավել արցախցի, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են ճանապարհին՝ ադրբեջանական սադրանքի պատճառով։ Անհնարին է դարձել Ստեփանակերտի հիվանդանոցում գտնվող մի քանի քաղաքացու տեղափոխումը Հայաստան։
Արցախում ժողովրդի մեջ հուսահատություն, անհանգստություն կա։ Արցախում հումանիտար աղետ է։ Նման կարծիք Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Հանուն Արցախի» շարժման համակարգող, ազատամարտիկ Արմեն Պետրոսյանը․ «Հիմա Ղարաբաղը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ կարծես մոր արգանդում երեխայի պորտալարը կտրած լինեն։ Արցախը գտնվում է շրջափակմնա մեջ, ժողովրդի մեջ վրդովմունք, անհագստություն կա։ Հայաստանում բողոքում են էկոլոգիական աղետից, մեր մոտ հումանիտար աղետ է և չի բացառվում, որ ոչ միայն ճանապարհները կփակվեն, այլ նաև ենթակառուցվածքային նշանակության այլ միջոցների էլ կկպնի հակառակորդները»։
Արցախում բոլորը իրենց ուժերը կենտրոնացրել են այդ ուղղությամբ, փորձում են ինչ-որ կերպ լուծել հարցը, իհարկե հիմանական հույսը կապելով ռուս խաղաղապահների հետ։ Ժողովուրդը նման իրավիճակում փորձում է համախմբվել ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխանության շուրջ. նշել է նա:
«Արցախում պետք է ստեղծվի համախմբվածության մթնոլորտ, որպեսզի կարողանանք միասին պայքարել այդ երևույթի դեմ։ Փաստացի Արցախը հիմա գտնվում է շրջափակման մեջ։ Եթե կա ռազմական շրջափակում, կա նաև տնտեսական շրջափակում, այսինքն ճանապարհ փակողները արտաքին տվյալներով քաղաքացիական են ներկայանում, բայց դա իրենից ենթադրում է նաև ռազմական որոշ բաներ։ Շրջափակումը իրականացնում են մարդիկ, որոնք նախկինում եղել են զինվորականաններ, և չի բացառվում, որ ռազմականացված այդ ուժային կառույցներն են օգտագործվում, որպեսզի նման բաներ անեն»,- ասաց Արմեն Պետրոսյանը։
Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է դիմի միջազգային կառույցներին, և հիմանականում Ռուսաստանին, քանի որ հենց իրենք են ստանձնել խաղաղապահի դերը Արցախում․« Հիմա ամեն ինչ ուղղված է այդ առաքելությանը, փորձում են ճնշել ռուս զինվորականներին, որպեսզին նրանք չկարողանան կատարել իրենց պարտականությունները։ Ներկայիս Հայաստանի իշխանության կեցվածքն էլ է հակառուսական, եթե լիներ ուրիշ իշխանություն, ապա այս հարցը ավելի շուտ կլուծեր։ Տեղի իշխանությունները գիշեր-ցերեկ աշխատում են, որպեսզի մեզ հանեն այս իրավիճակից։ Հաշվի առնելով այդ ռուս-ուկրաինական բախումները, ամեն կերպ Արևմուտքը փորձում է ազդել Ռուսաստանի հեղինակության վրա, Ռուսաստանի միջազգային դերի վրա, դրանով հովանավորում է Ադրբեջանին, որպեսզի իր սադրիչ գործողություններով թուլացնեն Ռուսաստանի հեղինակությունը, և մեր ժողովրդի մեջ ստեղծեն հակառուսական տրամադրություն։ Եվ այսօր հակառուսական տրամադրություն ստեղծելու հիմնական գործիքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների ձեռքում, դրա համար մեր ժողովուրդը անգիտակցաբար կարող է այդ ամենի մեջ մեղադրել նաև Ռուսաստանի Դաշնությանը»,- ասաց նա։