|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում քննարկվում է՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։
Նշենք, որ քննվող գործի շրջանակում Գերասիմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քր․ օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ավելի ստույգ, իշխանական կայքերում տարածվել էր ձայնագրություն, որում իբրև թե Գերասիմ Վարդանյանը հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքին մասնակցելու համար գումարները և այլն։ Մինչդեռ փաստաբանները պնդում են, որ փաստական որևէ տվյալ չկա, որով հաստատվի, թե Գերասիմ Վարդանյանը որևէ անձի, հանրահավաքի մասնակցելու համար, նյութապես շահագրգռել է։
Դատական նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։