|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Փաստաբան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Գերասիմ Վարդանյանի կալանավորման միջնորդության քննարկումը տեղի կունենա այսօր՝ ժամը 20։00-ին:
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ նոյեմբերի 9-ի դեպքերով: Քնննիչներն այս նույն գործով արդեն ներկայացրել են չորս միջնորդություն, որոնցից մեկը կալանքի միջնորդություն, սակայն այն մերժվել է: Հերթական կալանքի միջնորդությունը ինչպես հայտնում է փաստաբանը, քննելու է դատավոր Դավիթ Արղամանյանը։ Նա, ինչպես արդեն մամուլը բազմիցս գրել է՝ ակտիվորեն մասնակցել է 2018 թվականի իշխանափոխությանը, ավելին՝ «դըմփ-դըմփ-հու» անող թմբկահար է եղել:
Իշխանափոխությունից մեկ տարի հետո կարիերայի սրընթաց աճ ունեցավ և դարձավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական, իսկ դրանից երկու տարի անց էլ` դատավոր։ Վերջին շրջանում քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր գործերը մակագրվում են հենց Դավիթ Արղամանյանին: Թե ինչ որոշում կկայացնի կոնկրետ այս գործով, որում քննիչները համառորեն կալանքի միջնորդություններ են ներկայացնում, կարելի է կռահել:
Աղբյուրը՝ Yerevan.today