|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը վերացական է, բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է պաշտպան Հրանտ Անանյանը։
Ինչպես հայտնի է՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, բավարարել է Բեգլարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը։
Պաշտպան Հրանտ Անանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ որևէ նոր հանգամանք չկա։
Նրա խոսքով՝ զավեշտն այն է, որ միջնորդության հիմքում դրվել են նույն հանգամանքները, ինչ նախորդ անգամ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։