Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատվիրակները երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին ընտրել են որպես նոյեմբերին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու։ Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
5-օրյա առցանց քվեարկությունից հետո Հարիսը պաշտոնապես դարձել է դեմոկրատների նախագահի թեկնածուն՝ ստանալով գրեթե 4600 ձայն, որը կազմում է մասնակցող պատվիրակների 99%-ը։
Այժմ Հարիսը պետք է հայտարարի փոխնախագահի թեկնածուին՝ իր հետ ընտրարշավին մասնակցելու համար։ Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ թեկնածուների շարքում են Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն և Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վոլսը։
Հարիսը նախագահի պաշտոնի համար կպայքարի ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։ Հարիսը նախագահի թեկնածու դառնալու հնարավորություն է ստացել այն բանից հետո, երբ հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու իր որոշման մասին։