|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մարտի 25-27-ը Ստոկհոլմում տեղի է ունեցել Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում ընտրվել են կուսակցության նոր ղեկավարը եւ գլխավոր քարտուղարը։
Ժողովին, որպես հրավիրյալներ, մասնակցել են ավելի քան 30 կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՀՅ Դաշնակցությունից Գասպար Կարապետյանը (Հունաստան). տեղեկացնում է ՀՅԴ մամլո դիվանը։
ՀՅԴ ներկայացուցիչը առանձնազրույցներ է ունեցել նորընտիր գլխավոր քարտուղարի Կարին Յամտինի, կուսակցության միջազգային քարտուղար Անն Լինդի եւ այլ պատասխանատուների հետ։ Արծարծվել են երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները։
Գասպար Կարապետյանը հանդիպել է նաեւ հրավիրյալ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Նա մասնակցել է միջազգային հրավիրյալների համար Ուլոֆ Պալմեի հիմնադրամի կողմից կազմակերպված երկու սեմինարներին։
Տեղեկացնենք, որ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը անդամակցում են Սոցինտերնին: