|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տեղեկացրել էինք, որ օրերս մի խումբ արվեստագետներ համախմբվել են` կոչ անելու դադարեցնել Երևան քաղաքում հին շենքերի քանդման գործընթացը: Նրանք «Քաղաքացիական պահանջագիր» էին տարածել:
Yerkir.am-ի հետ զրույցում դերասան Մկրտիչ Արզումանյանը հայտնեց, որ նույնպես միանում է արվեստագետների կոչին:
«Պետք չէ ոչինչ քանդել, որովհետև բոլոր երկրներում, որտեղ կա հին քաղաք կոչվածը` տվյալ պետության ամենասրտում, որի շուրջ կառուցվում է նորը, մեծ քաղաքը, ուղղակի փայփայում ու հպարտանում են դրանով: Կարծում եմ, որ այսօրվա տեխնոլոգիաներն այն մակարդակին են հասել, որ կարելի է, չքանդելով հիմնական մասը, ներսում վերանորոգում կատարել և սարքել այսօրվա շնչով կառույց: Բնականաբար, ես դեմ եմ քանդելուն, դա շատ վատ երևույթ է»,- ասաց նա:
Հարցին, թե իրեն դո՞ւր են գալիս վերջին տարիներին կառուցված` հայելային ճակատով բարձրահարկերը /ինչպես Հրանտ Թոխատյանն էր բնորոշել` տուֆի վրա կանաչ մետլախ խփած շենքերը/, Արզումանյանը պատասխանեց, որ կան շենքեր, որոնք իրեն դուր են գալիս, իսկ որոշները` ոչ: «Ճաշակի հարց է»,- ասաց նա: