|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Ծարավ Աղբյուր»-ի թաղամասում «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը անդրադարձավ ադրբեջանական քարոզչական թեզերին.
«Հունիսի 12-ը և այս վերջին օրերն առավելապես ցույց են տվել, որ մեր երկրույմ մենք կառավարիչներ չունենք, հանցախմբեր ունենք միայն: Մոտավորապես 10 օր ավելի է` ադրբեջանական ինչ թեզ ասես լցվել է մեր դաշտ` Սահմանադրության փոփոխություններ, ԵԱՀԿ խմբի լուծարում, Արևմտյան Ադրբեջանի գաղափար, ադրբեջանցիների բնակեցում, այսպես կոչված անկլավների պարտադրանք... Մի հատ բանական պատասխան լսած կա՞ք: Կիսատ-պռատ, թեկուզ... Փոխզիջումների մասին է խոսում, ի՞նչ փոխզիջում, չկա նման բան: Սա, ժողովուրդ ջան, նշանակում է, որ մեր կյանքն անվտանգային իմաստով թե ներսից, թե դրսից որևէ ձևով ապահովված չէ: Թուրքիայի նախագահն է խոսում Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին, ոչ մի արձագանք: Բա կոտորում էին իրենց` ոչ մի միջանցք, բա ի՞նչ եղավ: Թե՞ ուժը միայն իրենց ժողովրդի վրա է պատում»,-ասաց Սրբազանը
Մանրամասն՝ տեսանյութում։