|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրք-հոլանդական հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ըստ Demokrathaber-ի՝ երկու երկրների միջև լարվածությանն այս անգամ էլ անդրադարձել է երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա հայտարարել է, որ Թուրքիայում չկա ֆաշիստական կառավարություն, ինչպիսին Հոլանդիայում է:
«Ոչ մի հստակ պատճառ չկա այն բանի համար, որ Հոլանդիայում չեղարկվել է Թուրքիայի կազմակերպած հանրահավաքը: Մենք չենք ոտնահարելու միջազգային օրենքներն ու չափանիշները, քանի որ Թուրքիայում չկա ֆաշիստական կառավարություն, ինչպիսին Հոլանդիայում է»,- ասել է Չավուշօղլուն:
Նշենք, որ Թուրքիայի իշպանությունների կողմից «ֆաշիստ» որակումը ավելի էր սրել երկու երկրների միջև առկա՝ առանց այն էլ լարված հարաբերությունները: