|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանապահների միջեւ: Միջադեպը գրանցվել է նոր կառուցվող ճանապարհի մոտակայքում: Սահմանազատումից հետո Կիրանց տանող կամուրջը, որը միջպետական ճանապարհի մի մասն է, հիշեցնենք, որ հանձնվեց ադրբեջանական կողմին, սկսվեց նոր, այլընտրանքային ճանապարհի կառուցումը: Պարզվում է` ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ միջադեպեր են հրահրում նաեւ այս հատվածում՝ պատճառաբանելով, թե ճանապարհը կառուցվում է սահմանային խախտումներով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց մեր տեղեկությունը:
«Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ դեպի Կիրանց տանող նոր ճանապարհի վրա օրերս միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցի սահմանապահները եկել, վեճի մեջ են մտել հայ սահմանապահների հետ՝ ասելով, որ նոր կառուցվող ճանապարհի մի հատվածն անցնում է ադրբեջանական հողի վրայով։ Երեկ և դրա նախորդ օրն էլ Կիրանցի բնակիչներն ականատեսն են եղել, թե ինչպես են ադրբեջանցիները հնձում իրենց ցանած ցորենը։ Շատերի համար սա միակ ապրուստի միջոցն է»,-ասաց պատգամավորը: