Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչ Գազայի հատվածում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմը՝ Ադրբեջանին հաջողվում էր պահպանել եթե ոչ դաշնակցային, ապա շատ սերտ գործընկերային հարաբերություններ Իսրայելի հետ՝ ներառյալ նավթային եւ պաշտպանական ոլորտները եւ միաժամանակ մնալ Թուրքիայի ամենամոտ բարեկամն ու դաշնակիցը: Եվ ոչ միայն դա: Ադրբեջանը ժամանակին միջնորդի դերում էր հանդես գալիս Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերույոոթւնների կարգավորման գործընթացում՝ դրանք նույնիսկ եռակողմ համագործակցության վերածելու հեռանկարով։ Սակայն Գազայի պատերազմի պատճառով Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների վատթարացումը որոշակի անհարմարություններ է ստեղծում Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար: Ուստի տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն կարող է հայտնվել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ընտրության առաջ։ Արդյո՞ք այդպես է։ Այս մասին ասել է Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Իրավիճակը միանշանակ չէ եւ հակասական։ Մի կողմից՝ Էրդողանը կայծակահարում է Իսրայելին եւ անձամբ վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Գազայի հատվածում նրա գործողությունների համար, նույնիսկ հայտարարելով՝ «Իսրայել ներխուժելու» սպառնալիքի մասին։ «Մենք մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, մենք նրանց (իսրայելցիների ) հետ նույնը կանենք», – ասում է Թուրքիայի առաջնորդը։ - Անհնարին ոչինչ չկա։ Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք նման քայլեր կատարելու համար»։ Մյուս կողմից՝ իսրայելական կողմը շարունակում է Ադրբեջանից նավթի ավելի քան 60 տոկոսը ներմուծել Թուրքիայի միջոցով։ Բացի այդ, իսրայելական բնական գազի Եվրոպա առաքման ամենակարճ եւ ամենաէժան երթուղին անցնում է Թուրքիայի տարածքով։ Սկզբունքորեն Անկարան կարող էր դժվարացնել այդ հոսքը, բայց դրան չի գնում։ Ճիշտ է՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է հրեական պետություն արդյունաբերկան ապրանքների 54 դիրքերի արտահանման սահմանափակումներ մտցնելու մասին «մինչեւ Գազայում ռազմական գործողությունների ավարտը», սակայն թե որքանով են արդյունավետ այդ արգելքները, դժվար է ասել։ Ավելին, ըստ թուրք փորձագետների, «Էրդողանը մտադիր չէ պատերազմել Իսրայելի հետ», բայց առկան են Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել եռանկյունում խնդիրներ», — նշել է քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն առայժմ հավասարակշռում է, սակայն, իսրայելական Yedioth Ahronoth պարբերականի կարծիքով, «մերձավորարեւելյան ցնցումների երկարաժամկետ բնույթը, այնուամենայնիվ, ընտրության առջեւ կդնի Ադրբեջանին»:
«Ի դեպ, իրադարձությունների նման ընթացք են սպասում Երեւանում, որտեղ ակնկալում են օգտվել Մերձավոր Արեւելքում եւ Անդրկովկասում արագ փոփոխվող աշխարհաքաղքական դասավորությունից, օգտվել Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել եռանկյունու հակասություններից՝ առաջարկելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ նոր ձեւաչափով բանակցությունների այլընտրանքային տանդեմ տարբերակ։ Խաղադրույքն այն է, որ Թել Ավիվի նկատմամբ Անկարայի դիրքորոշման հետ Բաքվի հնարավոր անհամաձայնւթթյունը, որը հանրային տիրույթում դեռ չկա, կարող է ի հայտ գալ։ Սա, իբր, պետք է համոզի Անկարային Հայաստանի հետ սահմանների բացման մասին առանձին պայմանագիր ստորագրել՝ առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապ ունենալու։ Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ Անկարան եւ Բաքուն կարող են «ներքաշվել» Մերձավոր Արեւելքում մեծ հակամարտության մեջ, «եթե շարունակեն համակարգել իրենց դիրքորոշումներն ու գործողությունները տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների շուրջ»: Բայց եթե նույնիսկ նրանք ցույց են տալիս տրամագծորեն հակառակ մտադրություններ պաղեստինա-իսրայելական խնդրի առնչությամբ, Երեւանը նույնպես դրանում իր օգուտն է տեսնում»,- պարզաբանել է Տարասովը։
Նա վստահ է, որ միայն փորձառու դիվանագիտությունը՝ լավ պատրաստված կադրերով, կարող է խաղալ այնպիսի «նուրբ խաղ», որը Երեւանը չունի։
«Բացի այդ, Թուրքիայի հետ դաշինքից Ադրբեջանի ստացած հնարավորությունները չափազանց կարեւոր են նրա աշխարհաքաղաքական կայունությունը պահպանելու համար, եւ նա ունի հնարավորություններ եւ ռեսուրսներ հավասարակշռելու բարդ աշխարհաքաղաքական «շպագատում (ոտքերի լայնակի բացվածքում)», - ամփոփել է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru
Թարգմանեց Գայանե Մանուկյանը