Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնազերծել է իր արխիվների մի մասը, որից պարզվում է, որ կազմակերպությունը հետևել է սեփական քաղաքացիներին, դոսյեներ կազմել նրանց մասին, այդ թվում ՝ դերասանների, գրողների, երաժիշտների: Ստորև Yerkir.am-ը ներկայացնում ենք նրանցից մի քանիսի դոսյեներից հատվածներ:
Հենրի Միլեր՝ կեղծ մտավորականների աստղ, համակրում է նացիստներին
Բյուրոն տեղեկություններ է ստացել այն մասին, որ Հենրի Միլերը, որին բնորոշում են որպես գրականության մեջ ուռճացված կերպար, հանդես է եկել Դարտմուտի քոլեջում և ասել է, որ նացիստները նույնպիսի մարդիկ են, ինչ ամերիկացիները, և պայքարում են նույն բանի համար: Տեղեկտվության մեր աղբյուրի համաձայն՝ Միլերը հետևորդներ ունի այդ երկրի կեղծ մտավորականների շրջանում և նացիստներին օրինավոր մարդիկ է համարում, նաև համակրում է կոլաբորացիոնիստներին:
10 մարտի 1945
Ջոն Լենոն՝ չափազանց շատ է «ուռչում», որ հեղափոխական դառնա
Լենոնն ու նրա կինը Միացյալ Նահանգներ ներկայիս այցի ժամանակ Ջերի Ռուբինի հետ մասնակցել են Մայք Դուգլասի հեռուստաշոուին, որը հեռարձակվել է փետրվարի 22-ին Նյու Յորքի «Կոլումբիա» հեռարձակման համակարգի երկրորդ ալիքով: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Լենոնը կարծես արմատական կողմնորոշում ունի, սակայն հեղափոխականի տպավորություն չի թողնում, քանի որ մշտապես թմրանյութերի ազդեցության տակ է:
16 մարտի 1972
Բերտոլդ Բրեխտ՝ բավականաչափ կարգապահ չէ, որ խորհրդային գործակալ դառնա
1945-ի մարտի 9-ին գաղտնի իրազեկիչը XXX և XXX հատուկ գործակալներին հայտնել է, որ Բերտոլդ Բրեխտը՝ Լոս Անջելեսում «Ազատ Գերմանիա» ընկերակցության ականավոր գործիչ, մասնակցել է Բիլի Ուայլդերի երեկույթին՝ Հոլիվուդում: Հավաքի ընթացքում իրազեկիչը լսել է Բրեխտի դիտարկումն այն մասին, որ Օտտո Կացը՝ Մեքսիկայում խորհրդային ենթադրյալ գործակալ, ոչ մի քաղաքական կշիռ չունի: Իրազեկիչը կարծում է, որ դա Բրեխտի անհատապաշտական տրամադրությունների ևս մեկ ապացույց է, որը խոսում է նրա անկարգապահության մասին և Խորհրդային Միության կողմից հավաքագրվելու համար ոչ պիտանի դարձնում նրան:
21 հուլիսի 1945
Էլվիս Պրեսլի՝ սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար
Պրեսլին ուղղակի սպառնալիք է Միացյալ Նահանգների անվտանգության համար: Ականատեսների խոսքով՝ համերգի ժամանակ Պրեսլիի գործողություններն ու շարժումները նպատակ ունեն սեռական ցանկություններ արթնացնել լսարանի պատանիների շրջանում: Իրազեկիչներից մեկը Պրեսլիի գործողությունները նկարագրել է որպես «բեմի վրա սեռական ինքնաբավարարում » և «հագուստով հեստապար»:
16 մայիսի 1956
Էռնեստ Հեմինգուեյ՝ մեղադրում է Վատիկանին «Ում մահն է գուժում զանգը»-ի անհաջող էկրանավորման մեջ
Հեմինգույեը հրաժարվել է դիտել կինոնկարի սևագիր տարբերակը, թեև ցանկություն է հայտնել կինոընկերության հաշվին գալ Հոլիվուդ և Նյու Յորք՝ ենթադրելով, թե ստուդիայի ղեկավարությունը կփորձի խուսափել իր հետ հանդիպումից: Նա համարում է, որ իրավունք ունի բացեիբաց քննադատելու կինոնկարը, քանի որ վերջին խոսքն իրենն է: Նա շարունակում է սպառնալ, որ կբացահայտի պետդեպարտամենտի «ֆաշիստական ազդեցությունը», հիմնականում մեղադրում է Վատիկանին ու Ֆրանկոյին համակրող որոշ պաշտոնյաների, որոնք պատասխանատու են «իր գրքի կրտման» համար:
21 սեպտեմբերի 1943
Oրսոն Ուելս՝ համակրում է Հիտլերին
Օրսոն Ուելսը, որի կապերը կոմունիստական շրջանակների հետ լավ հայտնի են, և որի հայրենասիրական տրամադրությունները ձգտում են զրոյի, գործողություն է մտմտում Բրազիլիայում: Հայտնի է, որ նա աջակցում է ռուսներին, սակայն պարադոքսալ կերպով համակրում է Հիտլերի տիպի մարդկանց, որոնք ընդունակ են տապալել գործող կառավարությունները:
21 հունվարի 1942
Մառլեն Դիտրիխ՝ իր հմայքները գործի դնելով՝ փորձում է Ժան Գաբենի համար բնակություն թույլտվություն ձեռք բերել
Ժան Գաբենը՝ Ֆրանսիացի կինոդերասան, որը ներկայումս դժվարություններ ունի ԱՄՆ-ում բնակության թույլտվություն ստանալու հարցում, անհանգստացած է, որ Դիտրիխը, որը սիրահարված է Գաբենին, իր հմայնքներն օգտագործում է ընթացակարգի արագացման համար: Լոս Անջելեսի գրասենյակի փաստաթղթերի ուսումնասիրությունը և մտերիմների հետ զրույցը չեն բացահայտել Դիտրիխի հակաամերիկյան որևէ գործունեություն, թեև, ոմանց կարծիքով, նա երբեք չի մոռանա իր գերմանական ծագումը:
22 հունիսի 1942
Թրումեն Կապոտե՝ լուրեր է տարածում, թե Ջոն Քենեդին ողջ է
Մարտի 6-ին և 7-ին երկու ռադիոալիքներ հեռարձակել են հայտարարություն, որը, ենթադրաբար, գրել է պարոն Կապոտեն: Դրանում ասվում է, թե հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդին դեռ ողջ է՝ կոմայի մեջ է, այդ պատճառով նախկին միսիս Քենեդիի ամուսնությունը միստր Օնասիսի հետ շինծու է:
27 մարտի 1969
Ըստ «Կոմերսանտ Ուիքենդ»-ի