կարևոր
3184 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-06 19:13
Քաղաքական

Սլովակիայի վարչապետը վախենում է իր հանդեպ նոր մահափորձից

Սլովակիայի վարչապետը վախենում է իր հանդեպ նոր մահափորձից

Ընդդիմության և որոշ լրատվամիջոցների գործողությունները կարող են հանգեցնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի կրկնությանը։

Դրա մասին Սլովակիայի կառավարության ղեկավարը հայտարարել է Սլովակիայի Գանդլովա քաղաք կատարած աշխատանքային այցի ժամանակ, որտեղ ավելի վաղ կրակել էին նրա վրա։

«Ես վնասվածք եմ ստացել ոչ թե նման մահափորձի պատճառով, այլ ընդդիմության և որոշ լրատվամիջոցների քայլերի հետևանքով»,-հայտարարել է Ֆիցոն:

Սլովակիայի վարչապետը հավելել է, որ ընդդիմությունն ու լրատվամիջոցները մթնոլորտ են ստեղծում, որը կարող է հանգեցնել նման պատմության կրկնության, ինչից Ֆիցոն ամենից շատն է վախենում։

Վարչապետը միաժամանակ նշել է, որ քաղաք է ժամանել կառավարության աշխատանքային ծրագրի շրջանակում, քանի որ այս մարզն աջակցության կարիք ունի։

Մայիսի 15-ին 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան Գանդլովա քաղաքում կառավարության արտագնա նիստից հետո մի քանի անգամ կրակել էր Ֆիցոյի վրա։

Հարձակվողին ձերբակալել են հանցագործության վայրում, վարչապետին արագ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մի քանի վիրահատության է ենթարկվել։