|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են ռազմավարական կայունության շուրջ բանակցելու՝ իրենց մտադրությունը. հայտնել է Սպիտակ տունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
«Նրանք քննարկել են մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, այդ թվում` ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝ ռազմավարական կայունության շուրջ երկխոսելու մտադրությունը, զենքի վերահսկման մի շարք հարցեր և START III պայմանագրի երկարաձգման հիմքով առաջացող անվտանգության սպառնալիքները»,- ասվում է հայտարարության մեջ։
Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին իր մտահոգությունն է հայտնել Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին ռուս զինվորականների «հանկարծակի» տեղակայման կապակցությամբ:
«Նախագահ Բայդենը շեշտել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու՝ Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը և մտահոգություն հայտնել բռնազավթված Ղրիմում ու Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի հանկարծակի ռազմական կուտակման կապակցությամբ»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Բայդենը «Ռուսաստանին կոչ է արել լիցքաթափել լարվածությունը»: