կարևոր
3577 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-13 09:48
Քաղաքական

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. «Ժողովուրդ»

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը երեկ արտահերթ նիստով ավարտեց գարնանային նստաշրջանը. իսկ աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 9-ից:

ՔՊ-ից մեզ հայտնեցին, որ մինչեւ սեպտեմբեր արտահերթ նիստեր չեն լինի, ուստի կարող են հանգիստ խղճով արձակուրդի մեկնել:

Ի դեպ, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար սա ԱԺ վերջին նստաշրջանն էր. վերջինս հրաժեշտ կտա պատգամավորական մանդատին։

Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու. նրա ագրեմանը ռուսական կողմը դեռ մայիսին էր հաստատել: Հիմա, կարելի է ասել, գնդակը Հայաստանի դաշտում է:

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեսպանին նշանակում և հետ է կանչում հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

Ինչպես մեզ փոխանցեցին, արդեն սեպտեմբերին պաշտոնապես կլինի Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի նշանակման հրամանը:

Ի դեպ, օրենքի պահանջով` Գուրգեն Արսենյանը, պետք է մանդատը վայր դնելուց զատ, նաեւ դադարեցնի անդամակցությունը իր հիմնադրած «Միավորված աշխատանքային կուսակցություն»-ում»: