|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը:
Կայքի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին եւ հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ, հավանաբար, կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: