Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արարատ Միրզոյանը: Պատգամավորները երաշխավորել են, որ Գարեգին Չուգասզյանը, գտնվելով ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց` քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների փոխգործակցության և համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Աթենքի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը։
57-ամյա Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։