Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այլևս առկա չէ Արմեն Աշոտյանի շարունակական կալանքն արադարացնող հիմքեր»,- Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստի ժամանակ ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ իրենց կողմից դատարանին առաջարկվող այլընտրանքային խափանման միջոցները՝ տնային կալանք, գրավ, հեղինակավոր անձանց երաշխավորություն, որոնք լիովին ունակ են չեզոքացնելու Արմեն Աշոտյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի մջամտելու մասին վարույթն իրականացնող մարմնի այս փուլում արդեն առկա ցանկացած մտավախություն։
«Մենք առաջարկում ենք Արմեն Աշոտյանի կալանքը շարունակել տնային պայամաններում։ Մենք առաջարկում ենք տնային կալանքին համակցել խոշոր չափով գրավ խափանման միջոց, երկու հարգելի հանրային գործիչների՝ Խոսրով Հարությունյանի և Տիգրան Թորոսյանի երաշխավորությունը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ Արմեն Աշոտյանն արդեն մեկ տարի անազատության մեջ է, մեկ տարի նա իր քաղաքական գործունեությունն իրականացնում է ճաղավանդակների ծանրությամբ պայմանավորված սահմանափակումներով, իր ընտանիքի անդամների, ընկերների հետ շփումն իրականացնում է ճաղավանդակների ծանրության ներքո։
«Մենք համարում ենք, որ Արմեն Աշոտյանը որևէ հանցագործություն չի կատարել, համարում ենք, որ սա քաղաքական հետապնդում է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։