|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով իմ միջնորդությամբ՝ նյութերին ծանոթանալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Փաստաբանը հայտնել էր, որ ձերբակալման հիմքն այն է, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները, սակայն թե ինչով է խախտել, նշված չէ:
Աշոտյանն այս գործընթացը որակում է որպես քաղաքական հետապնդում, նա հրաժարվել է ցուցմունք տալ: