|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
France Telecom Orange խմբի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարն այսօր Երեւանում հայտարարել է, որ France Telecom-ը չի բացառում, որ Հայաստանն արտաքին աշխարհին կապող միջազգային ելքի օպտիկամանրաթելային կապուղի կանցկացվի:
Հայտարարությունը Ռիշարն արել է Orange Armenia-ի գլխավոր սրահում Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամների եւ Ֆրանսիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնի, արտաքին առեւտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշի հետ նախաճաշ-հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի պաշտոնյաները Հայաստան են եկել պետական այցով մեր երկիր ժամանած նախագահ Նիկոլա Սարկոզիի պատվիրակության կազմում։
Մինչ օրս Հայաստանը տվյալների փոխանցման միջազգային օպտիկամանրաթելային մայրուղիներին միացված է «ԱրմենՏել»-ի, GNC-Alfa-ի եւ Fibernet-ի կապուղիներով։