Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության թերեւս միակ լավ գործը վիճակախաղերի գովազդի արգելքն էր, որը, սակայն, որոշ ժամանակ անց իրականացվում է ակնհայտ, բայց վիճակախաղ չենթադրող տեսքով կամ անունով: «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ «Նոա» ֆուտբոլային ակումբի շապիկների գրվածքը, մեղմ ասած, օրենքի խախտում է։
ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, 9-րդ կետի համաձայն՝ գովազդային վիճակախաղի դրամական շահումներ գովազդելը զանգվածային տեղեկատվության միջոցներով արգելվում է, սակայն «ՆՈԱ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կան բազմաթիվ լուսանկարներ, որտեղ ֆուտբոլիստների շապիկին գրված է ImagineLive:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Արամ Ներսիսյանին եւ փորձեց տեղեկանալ՝ ինչու է ֆուտբոլիստների շապիկին ցուցադրվում օնլայն խաղատան գովազդ, որը հեռուստատեսությամբ կամ լրատվամիջոցներով արգելվում է։ Ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենը, ի պատասխան, սկզբում նշել է, որ հենց «ԻմեջինԼայվի» գովազդն արգելված չէ, ապա վերջում ինքն իրեն հերքել է։
««ԻմեջինԼայվ» ՍՊ ընկերության (ներառյալ վերջինիս ֆիրմային անվանման կամ ImagineLive ապրանքային նշանի) գովազդն արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ, ուստի վերջինիս գովազդն իրականացվում է «Նոա» ֆուտբոլային ակումբի եւ «Իմեջին Լայվ» ՍՊ ընկերության միջեւ գործող հովանավորչական պայմանագրի հիման վրա»։ Ապա հավելում է. ««ԻմեջինԼայվ» ՍՊ ընկերությունը չի ստեղծում խաղացողների համար «որեւէ շահումով խաղի մասնակցելու հնարավորություն», չի տեղադրում ավտոմատներ խաղասրահում, չի հանդիսանում խաղատան կամ խաղասրահի օպերատոր։ Վերջինիս գործունեությունը ոչ մի կապ չունի նաեւ Ձեր կողմից հիշատակված գովազդային վիճակախաղի հետ։ Փոխարենը «ԻմեջինԼայվ» ՍՊ ընկերությունը կազմակերպում է ինտերնետ վիճակախաղ, որը հասանելի է դարձնում այլ ընկերությունների, որոնք իրենց հերթին զբաղվում են սպառողների թիրախավորմամբ։ Հետեւաբար վերջինիս ֆիրմային անվանման եւ/կամ ապրանքային նշանի գովազդը լիովին համահունչ է ՀՀ օրենսդրության պահանջներին»։
Ստացվում է, որ «ՆՈԱ» ակումբի տնօրինությունը խոստովանում է, որ, այո՛, կա նման բան, բայց…. Բայց լրատվամիջոցներից խաղաքարտերը թաքցնել անհնար է։ Այսպիսով, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին անհրաժեշտ է եւս մեկ անգամ վերանայել վիճակախաղի մասին ՀՀ գովազդի խախտումները եւ արտոնություններ չտալ խաղային մոլուցք բորբոքող ընկերություններին ու սահմանափակել նրանց ախորժակը»: