|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ հանդես կգա «Ալաշկերտ»-ի կազմում:
Ակումբի ղեկավարությունը 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել ազգային թիմի 24-ամյա պաշտպան Տարոն Ոսկանյանի հետ, ով արդեն միացել է «Ալաշկերտ»-ին և մասնակցում է Բելեկում ընթացող երկրորդ ուսումնամարզական հավաքին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Տարոն Ոսկանյանի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինա»-ն էր, որի կազմում նա 10 հանդիպման է մասնակցել ընթացիկ առաջնությունում:
«Նեա Սալամինա» Ոսկանյանը տեղափոխվել էր մեկ այլ կիպրոսյան ակումբից` «Կարմիոտիսա»-ից, որի կազմում հայ պաշտպանը 28 խաղ է անցկացրել:
Հայաստանի Մ-19 պատանեկան հավաքականի կազմում Ոսկանյանը 5 խաղի է մասնակցել, երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 12 խաղերում նա 1 գոլ է խփել, իսկ ազգային ընտրանու կազմում Տարոնն անցկացրել է 23 հանդիպում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ալաշկերտ» տեղափոխվեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը: