կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-16 10:36
Տարածաշրջան

Թուրքիայի ԶՈՒ ղեկավարը հայտարարել է՝ Ալ Բաբում ավարտվել են «Եփրատի վահան»-ի գործողությունները. ԶԼՄ-ներ

Թուրքիայի ԶՈՒ ղեկավարը հայտարարել է՝ Ալ Բաբում ավարտվել են «Եփրատի վահան»-ի գործողությունները. ԶԼՄ-ներ

Թուրքական Sabah թերթի Անկարայի ներկայացուցիչ Օքան Մուդերրիսօղլուն իր հոդվածում պնդել է, թե նախագահ Էրդողանի հետ Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Քաթար այցելությունների շրջանակներում Թուրքիայի ԶՈՒ ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ավարտվել են սիրիական Ալ Բաբում թուրքական «Եփրատի վահան»-ի գործողությունները:

Ըստ Demokrathaber-ի՝ լրագրողն իր հոդվածում նշել է, որ նման որոշում է կայացվել քաղաքացիական նոր զոհերից խուսափելու նպատակով:

Թուրքական իշխանություններն այս մասին պաշտոնական որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: