կարևոր
1849 դիտում, 2 օր առաջ - 2024-07-04 20:34
Հասարակություն

Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են

Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են

Համացանցում օգտատերերն ահազանգում են Երևանի մետրոպոլիտենի կայարաններում գոյացած հերթերի մասին։ Օգտագեր Վարդան Մանասյանը գրում է․

«Մետրոի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը։

Բոլորը մուտքերը, բացի մեկից այսուհետ Տելսելի ափով ա։ Էն 1 հատի մոտ էլ ոստիկան ու հսկիչ տոտա են կանգնացրել, որ գոյացած հերթը կառավարեն»։

Հարց է ծագում՝ ի՞նչ է կլինի, եթե լրիվ ժետոնները հանեն, ինչպե՞ս են տեղադրված սարքերից օգտվելու տարեցները, հեռախոս չունեցողները կամ հեռախոսում նման հնարավորություն չունեցողները։