|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երևանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակում Երևան այցելած երեխաներին ընտանիքներում հյուրընկալելու նպատակով ըստ վարչական շրջանների ներկայացրել է 243 հյուրընկալ ընտանիքների հայտ:
Առ այսօր երևանաբնակ 150 ընտանիքներում հյուրընկալվել է 167 երեխա: Մինչ ծրագրի 8-րդ փուլի ավարտը`օգօստոսի 31-ը ևս 44 ընտանիք կհյուրընկալի սփյուռքահայ երեխաների:
Բացի այդ, քաղաքապետարանի կողմից Շահումյանի անվան հ. 1 դպրոցում ապահովել են համապատասխան պայմաններ «Արի տուն» ծրագրով հայրենիքում գտնվող երիտասարդների հետ հայոց լեզվի և հայրենագիտության համակցված դասընթացների անցկացման համար:
Ծրագրի ավարտին Երևանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ սահմանելու են «Լավագույն ընտանիք», «Լավագույն վարչական շրջան» անվանակարգերը: