Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը ներկայացրել է երկրների ցուցակը՝ ըստ «տվյալ երկրում կոռուպցիայի ընկալման» ցուցանիշի:
Թուրքիան հայտնվել է աշխարհի ամենակոռումպացված երկրների ցանկում: CNNturk-ն այդ մասին հայտնել է, որ «իսկապես զարմանալի է, որ Թուրքիան, որ նախորդ տարիներին եղել է «ամենամաքուր երկրների» ցանկում, այժմ կտրուկ անկում է ապրել՝ մտնելով ամենակոռուպցիոն երկրների ցուցակը»: Ըստ լրատվամիջոցի` դա լուրջ ազդանշան է, եւ Թուրքիան «ավելի վատ վիճակում է», քան աֆրիկյան և եվրոպական մի շարք երկրներ: Ի դեպ, Դանիան կոռուպցիայի ցուցանիշով ճանաչվել է լավագույն երկիրը: Դանիային հաջորդել են Գերմանիան, Անգլիան և ԱՄՆ-ը:
Նշենք, որ Թուրքիայում նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին ոստիկանության իրականացրած «կոռուպցիա և կաշառակերություն» գործողության արդյունքում ձերբակալվեցին մեծ թվով նախարարներ, գործարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Կաշառակերների ցուցակում էին նաև Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդիների անունները: