Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բավականին ակտիվ է գնումներ կատարելիս: Գնել Սանոսյանի ղեկավարած կառույցը նաեւ հետ չի մնում իր մյուս գործընկերներից՝ մեկ անձից կատարվող՝ նախկինում խիստ մերժելի ձեւաչափով գնումներից:
Օրինակ՝ նախարարությունը 17 մլն 209 հազար դրամով պայմանագիր է ստորագրած եղել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ՝ մեկ անձից գնման ընթացակարգով, եւ իրականացվել են հեղինակային հսկողության ծառայություններ: Մեկ անգամ էլ այս նույն ընկերության հետ պայմանագիր է ստորագրված եղել 3 մլն 998 հազար դրամով: Նույն ծառայությունն իրականացնելու համար կրկին մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է ստորագրված եղել «Արցախճանինստիտուտ» ՓԲԸ-ի հետ՝ 4 մլն 290 հազար դրամ արժողությամբ: Գնել Սանոսյանի ղեկավարած կառույցն առհասարակ այս տարի մեկ անձից գնումների հարցում ակտիվ է եղել:
Օրինակ՝ կահույքի վերանորոգման համար այս կառույցը ծախսել է 250 հազար դրամ, համակարգչային ծառայությունների համար՝ 2 մլն 835 հազար դրամ, կապի ծառայությունների համար՝ 60 հազար դրամ: Ի տարբերություն մյուս նախարարությունների՝ այստեղ ավելի բարվոք վիճակ է կադրային առումով, եւ, պաշտոնական կայքի համաձայն, թափուր է միայն Ընդերքի վարչության պետի պաշտոնը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում