կարևոր
3817 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-03 22:22
Քաղաքական

Էն որ ասում են՝ «а тем временем». Սևակ Հակոբյան

Էն որ ասում են՝ «а тем временем». Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է.

«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մտել ենք շատ առարկայական փուլ։ Հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը։ Այս պահին գնդակն ԱՄՆ-ի դաշտում է»,- այսօր՝ հուլիսի 3-ին, ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Էն որ ասում են՝ «а тем временем». 

«Ինչ վերաբերում Է «Աքքույու» ատոմակայանին, մենք ձեզ հետ միասին կառուցում ենք այն։ Մենք ցանկանում ենք, որ մեզ հաջողվի ամենակարճ ժամանակում այն շահագործման հանձնել։ Եվ հետո, Սինոպ քաղաքում կան մեր շփումները երկրորդ ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Մենք կարող ենք լուրջ քայլեր ունենալ, ես հավատում եմ, որ լուրջ քայլեր կլինեն»,- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ասում է Վլադիմիր Պուտինին, էլի այսօր՝ հուլիսի 3-ին, երկկողմ հանդիպման ժամանակ։ 

Լավ, ո՞վ կարող է ինձ բացատրել, Թուրքիան, որ ԱՄՆ հիմնական դաշնակիցներից է, ատոմակայան է կառուցում ՌԴ հետ ու պլանավորում է երկրորդն էլ կառուցել, որովհետև, ըստ երևույթին, ավելի ձեռնտու է՝ էժան. բայց մենք, որ դաշնակիցն ենք ՌԴ-ի, իրենց հետ մեկն արդեն ունենք, բայց նոր ատոմակայանի կառուցման համար ռուսական պայմանավորվածությունները չեղարկում ենք, վարկը, որ վերցրել էինք, չեղարկում ենք ու բանակցություն ենք սկսում ԱՄՆ-ի հետ, որ ատոմակայան կառուցենք, չնայած որ հաստատապես շատ ավելի թանկ է։ 

Հ․Գ․ Էս ՔՊ իշխանությունը այդ պարզ հարցերն էլ դուխ չունի՞ տալ, ինչ ասում են՝ խելոք-խելոք խոսում ու անո՞ւմ են»։