կարևոր
2749 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 16:37
Հասարակություն

Իրավապահները վերծանել են Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսի հաղորդագրությունները․ նոր զարգացումներ՝ Մերձավանում

Իրավապահները վերծանել են Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսի հաղորդագրությունները․ նոր զարգացումներ՝ Մերձավանում

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Իրավապահները վերծանել են ՔՊ-ական ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի կնոջ՝ Գ. Գալստյանի հեռախոսի հաղորդագրությունները, ինչից հետո պարզվել է, որ վերջինս անձնական բնույթի հարաբերությունների մեջ է ամուսնու եղբոր՝ Մհեր Ախտոյանի հետ։

Գ. Գալստյանը Մերձավանի դպրոցում ուսուցչի փոխարինող է։ Օրեր առաջ մերձավանցիները հավաքվել էին դպրոցի բակում` պահանջելով արգելել Գալստյանի մուտքը ուսումնական հաստատություն։

Անձնական զրույցներում գյուղի բնակիչներն ասում են՝ «սրբապիղծները» չպետք է ապրեն Մերձավանում։

Բնակիչներից մեկը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ Ախտոյանների ընտանիքը պետք է հեռանա գյուղից։ «Չենք ցանկանում իրենց տեսնել գյուղում, թո՛ղ չգան այս գյուղ, մենք այստեղ ապրում եւ երեխա ենք մեծացնում»,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք՝ հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի եւ Կարեն Աբրահամյանի սպանությունների կազմակերպիչը Ախտոյաններն են, մասնավորապես ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը, ով սպանություններից տասը օր առաջ մեկնել է արտերկիր։

Իրավապահները դեռեւս որեւէ գործընթաց չեն սկսել՝ Ախտոյանին Հայաստան բերելու ուղղությամբ։ Մերձավանցու խոսքով՝ բոլորն արդար քննություն են պահանջում»։

Մանրամասն՝ տեսանյութում