կարևոր
763 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 17:57
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանը». «չորրորդ հանրապետությո՞ւն», թե՞ ազգային դավաճանության ակտ

Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանը». «չորրորդ հանրապետությո՞ւն», թե՞ ազգային դավաճանության ակտ
Սեպտեմբերի կեսերին ՀՀ իրավական ակտերի նախագծերի կայքում հայտնվեց «իրական Հայաստանի գեղագիտության սահմանման եւ աջակցության հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը պատրաստել էր կրթույթան, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ ժաննա անդրեասյանի գլխավորությամբ: Փաստաթուղթը ենթադրում է հայացք ներաշխարհիդ՝ արտաքին աշխարհի հետ ավելի արդյունավետ փոխգործակցության համար։Պետական պաշտոնյաների կարծիքով՝ հայկական պետականության հետագա զարգացումն ու ամրապնդումը պետք է հիմնված լինեն Հայաստանի Հանրապետության էության արտահայտման գեղագիտական ձեւերի վրա (նախկին Հայկական ԽՍՀ սահմաններում): Փաստաթղթի հեղինակները ակտիվորեն դժգոհում են ներկայիս մշակութային եւ կրթական քաղաքակաության մեջ այս գաղափարը խրախուսելու քաղաքականության բացակայությունից: Իբր, «իրական Հայաստանի» գեղագիտոթյունը մինչ օրս նկարագրված չէ, եւ մինչ օրս հայկական գեղագիտության ձեւավորման առանցքային գործոններից մեկը խաղաղության բացակայությունն էր, որն աշխատում էր առօրյա կյանքի եւ մշակոյթի միջեւ անջրպետի համար: Կրիմինալ, օլիգարխիկ ապրելակերպն ու ճաշակն իբր ներկայացվում էին որպես ազգային, իսկ հայրենասիրությունը ներկայացվում էր պաթոսա-ռազմականացված ձեւով՝ ուղեկցվելով հայ ժողովրդի կրած տառապանքների մշակմամբ՝ ի վնաս ուրախոթյան եւ դրականի։ Ըստ նախագծի՝ այսուհետ պետության կողմից աջակցվող կրթամշակութային ծրագրերը պետք է բացառեն պատերազմի եւ վրեժի քարոզչությունը, ուղղված լինեն «տարածաշրջանում համակեցության միջավայրի ձեւավորմանը եւ խրախուսմանը»: «Իրական Հայաստանի» դրական գեղագիտությունը կոչված է հաղթահարելու հասարակության «ամենամեծ խնդիրներից մեկը»՝ «կեղծծիքը՝ գեղագիտությոնը գեղարվեստական եւ մշակութային ձեւերի միջոցով ճշմարտության մասին ազնիվ զրույցի վերածելով»:

Այս բոլոր բառակապակցությունների հետեւում, որոնք ինչ-որ մեկն ակնհայտորեն չի համբերում իրավական ձեւերի մեջ դնել, ակնհայտ ցենզուրայի ուրվական է երեւում այն ամենի նկատմամբ, որը չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի այն պատկերացումներին, թե ինչ պետք է ցույց տալ ընթերցողին եւ հանդիսատեսին, ինչը՝ ոչ։ «Սպուտնիկ Արմենիան» գրում է՝ոչ վաղ անցյալում դա քննադատել էր հայ անվանի արձակագիր Ստեֆան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա «Ցանկապատ» ներկայացումը, որը բեմադրվել էր Բյուրականում բացօթյա «հանդարտ» մշակութային այգում։ «Ինձ ամենից շատ զարմացնում է այն, որ մենք նստած ենք Բյուրականում եւ լաց ենք լինում Արեւմտյան Հայաստանի համար։  Ընդ որում, մենք չենք նկատում, որ Բյուրականը Հայաստան է», – ասել է դա՝ հավելելով, որ ներկայացումն ունի, իբր, անորոշ զգացմունքային ուղերձ, մինչդեռ «կա պետություն, կադաստր»՝ 29 743 քառակուսի կմ տարածքով։

Կառավարության ղեկավարը խոսում է «իրական Հայաստանի» մասին (նույն ինքը՝ «Չորրորդ Հանրապետություն», որին անցնելու անհրաժեշտության մասին 2021 թ-ի հունվարին ազդարարեց այն ժամանակվա նախագահ, բրիտանահպատակ Արմեն Սարգսյանը)։

Բացառություն չէր նաեւ սեպտեմբերի 21-ի Անկախության օրը, որի առիթով դա պաթոսով ազդարարեց «Չորրորդ հանրապետության» ծնունդը, որի գաղափարական հիմքը կլինի այն «իրական Հայաստանը», որին դա տիպիկ աղանդավորական ոճով հակադրում է «պատմական» Հայաստանին։ Վերջ տալով արեւելյան եւ արեւմտյան հարեւանների հետ թշնամանքին՝ «Չորրորդ Հանրապետությունը» կմղվի Եվրամիություն, գրավականը կլինի 2026 թ-ի հունիսի 7-ի ընտրություններում քպ հաղթանակը եւ դրան հաջորդած Սահմանադրության փոփոխության հանրաքվեն՝ Անկարայի եւ Բաքվի հրատապ առաջարկությամբ, այն դեպքում, երբ Ռուսաստանի հետ հարաբերւոթյունները վերափոխման փուլում են, բայց, ի վերջո, ենթադրաբար, ավելի ամուր կդառնան, քան եղել են։

Դժվար չէ նկատել, որ ճոռոմ-ճոռոմ ու բացահայտ դեմագոգիայի հետեւում («Չորրորդ Հանրապետությունը ստեղծել են խաղաղությամբ, Ալմա-Աթայի հռչակագրով, հռչակագրի հաստատմամբ... Չորրորդ Հանրապետությունը ստեղծել են Կիրանցն ու Ոսկեպարի եկեղեցին») թաքնված է վերջնական կապիտուլյացիան, ձեռքի հետ էլ՝ պատմական ավանդույթի լիակատար խզումը, Լեռնային Ղարաբաղի ու Արեւմտյան Հայաստանի վերջնական մոռացության կուրսը, որոնցից եկածների ժառանգները կազմում են ժամանակակից Հայաստանի Հանրապետության բնակչության զգալի մասը։ Ավելի լայն համատեքստում, բազմիցս նշել են շատ հայ հեղինակներ, խոսքը հայ ժողովրդի ազգային-մշակութային ինքնության արմատական վերաձեւավորման մասին է:

Հակադրելով «կերակրող մայրերին» «պատվի տղամարդկային տրամաբանությանը»՝ բուլվարային թերթի նախկին խմբագիրն ասում է՝ մայրերին ամեն գնով խաղաղություն է պետք։ Սակայն «խաղաղությունը», որի հետեւում կանգնած է կապիտուլյացիան, հողերի հանձնումը, նվաստացումը, վաղ թե ուշ կվերածվի իր լրիվ հակառակի։ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն ցուցադրում է «մուրճը»՝ որպես «շինարարության» խորհրդանիշ, սակայն իրականում խոսքը գնում է քանդման գործիքի մասին, որով հարվածում են Հայ Առաքելական Եկեղեցուն, օտար հայրենակիցներին, ազգային հիշողությանը: Այս «մուրճով», որով Նիկոլ Փաշինյանը վազում էր դեռեւս 2021 թ-ի հունիսյան ընտրություններից առաջ, չեն կառուցում, դրանով հերթական մեխերն են խփում հայոց պետականության դագաղի կափարիչին։ Եվրաինտեգրման մասին գեղեցիկ արտահայտությունների տակ պառակտում են Եկեղեցին, կոտրում Սահմանադրությունը, շինծու պատրվակներով նստեցնում ընդդիմախոսներին, մանիպուլացնում հասարակությանը՝ այն բաժանելով թշնամական քաղաքական, հայրենակցական եւ այլ խմբերի։ Կեղծ «դավադրություններ» են սարքում, որոնք ակտիվորեն որսում են Բաքվի քարոզիչները՝ գովելով Հայաստանի վարչապետին ներկա պահը ճիշտ հասկանալու համար…

Երբ կոչ են անում Էջմիածնից վտարել Գարեգին Բ կաթողիկոսին՝ «ճշմարիտ Հայոց Սուրբ Եկեղեցի» օրինակելի անվան տակ խամաճիկային կառույցի ձեւավորմամբ Եկեղեցին պառակտելու ծրագրեր մշակելով, խոսքը հայ ժողովրդի ավանդական կրոնական ինքնության վրա հարձակման մասին է ։Հետևելով ուկրաինական մոդելին՝ ներկայիս իշխանոթոյունները հավաքագրում են կարգալույծ դասալիքների, որոնք միշտ պատրաստ են կատարել այն ամենը, ինչ պահանջվում է չնչին վարձատրության դիմաց: Պետությունը կֆինանսավորի այդ կեղծ կրոնական փոխնակներին, բարձր աշխատավարձեր կվճարի «գրպանային» քահանաներին, տաճարները Հայ առաքելական եկեղեցուց կվերցնի «ոչ ռացիոնալ օգտագործման» պատրվակով՝ դրանք փոխանցելով լոյալ կառույցին։ Չի բացառվում՝ լեգիտիմացումը փորձեն կորզել Ստամբուլով՝ կրկին ուկրաինական տխրահռչակ «Տոմոսի» նմանությամբ։

Ոչ պակաս կոնֆլիկտներ ու որոգայթներ են թաքցնում հերթական «սահմանադրական բարեփոխումները»։ Դեռեւս 2015ին՝ Սերժ Սարգսյանի օրոք, Բրյուսելի ճնշման ներքո, Հայաստանը որդեգրել է «եվրոպական պրակտիկա»՝ ներառյալ խորհրդարանում ոչ ավանդական փոքրամասնւոթյունների քվոտաները, տեղական ընտրություններում օտարերկրացիների ձայնի իրավունքը եւ այլն: Այժմ նախատեսվում է նախաբանից հանել Լեռնային Ղարաբաղի հիշատակմամբ անկախության հռչակագիրը, հավասարեցնել եկեղեցու կարգավիճակը, ընդլայնել փոքրամասնությունների քվոտաները, այդ թվում՝ ադրբեջանցիների, որոնց Հայաստան «վերադարձին» նույնպես հետեւողականորեն ձգտում է հասնել ալիեւը: Նշվում է անգամ մի թիվ՝ 300 000 մարդ, որոնք նոր համակարգում կարող են հավակնել խորհրդարանում տեղերի՝ խլելով իշխանության լիարժեքությունը որոշ բնակավայրերում։ 2026 թ-ից հետո Հայաստանը կարող է բախվել մի իրավիճակի, երբ «եվրոպական նորմերի» ցուցանակի տակ որոշ շրջաններում իր այս կամ այն քաղաքացիների ճակատագիրը որոշ չափով այլ մարդիկ կլինեն, իսկ ինքը կվերածվի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տարանցիկ միջանցքի։Արժե՞ արդյոք ասել, որ նման պայմաններում երկրում բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման որեւէ հույս կմնա միամիտ երազանքներ:Հայաստանի պետական պարտքի ավելացումը եւ դրա կառուցվածքը վկայում են արտաքին պարտատերերից, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններից, օտարերկրյա պետւթյուններից եւ եվրապարտատոմսերի սեփականատերերից կախվածության աճի մասին։ Սա ոչ միայն ֆինանսական խոցելիություն է, այլեւ կարեւոր տնտեսաքաղաքական գործոն.որքան մեծ է արտաքին պարտքի մասնաբաժինը, այնքան ուժեղ են վարկային գծերի եւ վերաֆինանսավորման պայմանների միջոցով երկրի վրա ճնշում գործադրելու հնարավորությունները»,-գրում է ՌԱ Կովկասյան հետազոտությունների սեկտորի ավագ գիտաշխատող Վահե Դավթյանը: 2026 թ-ին համախառն վճարումները կկազմեն ավելի քան 2,7 միլիարդ դոլար, որից գրեթե 1,6 միլիարդ դոլար կուղղվի մայր գումարի մարմանը, իսկ մոտ 1,1 մլրդ դոլար՝ տոկոսների վրա: Միայն տոկոսային ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 3,5 տոկոսին, մինչդեռ դեռ երկու տարի առաջ այդ ցուցանիշն ավելի մոտ էր 2,5 տոկոսին։ Փաստորեն, պարտքի սպասարկումը վերածվում է տնտեսության անկախ հոդվածի՝ հետ քաշելով այն ռեսուրսները, որոնք կարող են ուղղվել ներդրումների, ենթակառուցվածքային նախագծերի կամ սոցիալական քաղաքականության:

 

Տիգրան Բաղրամյան

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի