կարևոր
361 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-07 19:08
Քաղաքական

Էս մարդիկ ուժի զոռով ուզում են ամեն ինչ ուտեցնել ժողովրդին․ Սերժ Սարգսյան

Էս մարդիկ ուժի զոռով ուզում են ամեն ինչ ուտեցնել ժողովրդին․ Սերժ Սարգսյան

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային ժողովի արխիվ, բայց արդյո՞ք կարողանալու են արխիվ ուղարկել  իրենց մեղքը՝ կապիտուլյացիայի համար։ Իհարկե, չեն կարողանալու»,-  դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ ստույգ տեղեկություն չէ,  զուտ  կարծիք է, հանձնաժողովի ստեղծումից հետո հանձնաժողովի անդամներին ասել են՝ հանգիստ աշխատեք, կտեսնենք, ինչ է լինելու. «Գիտակցաբար  թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի ուսումնասիրության համար օրենքով  նախատեսված ժամկետները։ Այնուհետև մյուս թևին ասել են՝  դե որ խախտել են, ինչո՞ւ եք բերում ԱԺ քննարկման, ուղարկեք արխիվ։ Պարզ է չէ՞՝  այնտեղ ուրիշ ինչ պետք է գտնեն։  Իրենց մեղքերն են գտնելու հանձնաժողովի ուսումնասիրություններում։

Իհարկե, կլինեն ներդրված մարդիկ, ովքեր կփորձեն հեքիաթներ պատմել, բայց գերագույն գլխավոր հրամանատարն իրենք են, իրենց նշանակածներն են եղել բոլոր հրամանատարները։ Ապա ի՞նչ»։

Սերժ Սարգսյանը նշեց, որ կարող են ասել՝  բա բանակում սա էր, այն էր և այլն։

«Այդպես ասողներին, իհարկե, պետք է միշտ պատասխանել հետևյալը՝ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ պաշտպանության նախարարը, երբեք չեն հայտարարել, որ հայկական զինված ուժերը տարածաշրջանում ամենազդեցիկներն են։ Բա էդ ո՞նց էր, որ տարածաշրջանում ամենազդեցիկներն էին, էդ ո՞նց էր, որ միջմարտական մի դիրքի գրավման հետևանքով 71 «Մարտական խաչով» պարգևատրեց էդ հիմա, իրենց կարծիքով,  անմարտունակ բանակի զինվորների՞ն ու սպաների՞ն։ Երեք նախագահները միասին վերցրած այդքան Մարտական խաչ չեն շնորհել։

Այդ փաստերը հնարավոր չէ մոռանալ։ Լավ են արել, որ արխիվ են ուղարկել, թող մնա, հետո կտեսնենք»։

Մանրամասն՝ տեսանյութում;