Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Գյումրիում լարված իրավիճակ է։ ՔՊ-ն փորձում է «մանդատ գողանալ» Մարտուն Գրիգորյանից։
Երեկ վերջին օրն էր օրենքով սահմանված ժամկետի, որի ընթացքում պետք էր «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցվեին, և մանդատը փոխանցվեր հաջորդ անձին՝ Նարեկ Միրզոյանին: Նիստը հրավիրել են, հարցը քննարկել են, սակայն նիստը ընդհատվել է, որպեսզի այսօր շարունկավի, ինչը, սակայն, տեղի չի ունենում: Ըստ Սոս Հակոբյանի՝ ԸԸՀ-ն, իշխանությունների հետ համագործակցությամբ և թելադրանքով, ունենալով ԿԸՀ-ի հովանավորությունը, իրականացնում է ՏԻՄ մարմնի խափանման աշխատանք, ինչը նաև պարունակում է հանցագործության հատկանիշներ:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի հենքի վրա ձևավորված համանուն խմբակցության անդամ Կարեն Բադալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի մասին համայնքի ղեկավարը օրենքով սահմանաված կարգով արձանագրություն է կազմել ու տեղեկացրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Ըստ օրենքի և կարգի, պետք էր, որ ավագանու անդամ դառնար ըստ ցուցակի հաջորդ անդամը:
Ըստ փաստաբան Սոս Հակոբյանի՝ տեղի է ունեցել խախտում. ԸԸՀ-ն օրենքով սահմանված կարգով 7-օրյա ժամկետում չի կազմել արձանագրություն ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, և այդ հարցը առկախված է մինչ օրս: