կարևոր
3871 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-30 13:07
Քաղաքական

Կիրանցիներին ստիպում են կադաստրի վկայականներից հրաժարվեն՝ հօգուտ Ադրբեջանի․ Գառնիկ Դանիելյան

«Սարսափելի է երբ տեսնում ես, որ մի քանի մետր այն կողմ Ադրբեջանն է իր դրոշը տեղադրել, իրենով արել մեր հայկական հողերը։ Ադրբեջանցիներն այդ առումով պարզ ասում են՝ ինչ ծրագրեր ունեն, ասում են, որ պիտի վերցնենք այն տարածքները, որոնք կարևոր են մեզ համար, փողով կլինի, պատերազմով կլինի էական չի։ Հիմա Կիրանցում մարդկանց ստիպում, պարտադրում են, որ ՀՀ օրենքով տրված պետական կադաստրի վկայականներից հրաժարվեն՝ հօգուտ Ադրբեջանի, սրանից խայտառակ բան չի կարող լինել։ Հայ մարդը ո՞նց կարող է իր հողը, հայրենիքը զիջի Ադրբեջանին գումարի դիմաց, իսկ իրենք ասում են սա պիլոտային ծրագիր է», - ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելեով, որ այն ինչ հիմա կատարվում է Կիրանցում, Շուռնուխում սպառնում է նաև Հայաստանի մյուս բնակավայրերին։

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանն այցելել է Շուռնուխ գյուղ՝ հանդիպելու բնակիչների հետ։

Նշենք՝ Բագրատ Սրբազանի այցը Սյունիք մեկնարկել է ուրբաթ առավոտյան: Սրբազանն այս օրերի ընթացքում եղել է Սյունիքում, այցելելու է սահմանամերձ տարբեր համայնքներ։

Մանրամասն՝ տեսանյութում։