|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ այստեղ մարդիկ իրենց տների կադաստրի վկայականներ էին բերել, այսինքն այն սուտը, կեղծիքը, որ սրանք հայկական տարածքներ չեն, մարդիկ հարյուրավոր կադաստրի վկայականներ էին բերել, որ պետությունն է իրենց տվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանցում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն ինչ-որ հայտարարություններ էր արել, թե այդ մարդիկ իզուր տեղը բաներ են խոսում: Այսինքն մարդիկ նման պաշտոնյաների աչքն են մտցնում այդ փաստաթղթերը: Մարդիկ զարմացած են, թե ՀՀ իշխանությունները ոնց կարող են այդքան ապիկար, այդքան ստոր, սրիկա գտնվել եւ անգամ օրինական վկայականները համարել, որ իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում:
Հիմա մարդիկ հավաքվել են այնտեղ, որտեղ հնարավոր է, որ մեքենաները մտնեն եւ ականազերծման աշխատանքներ անեն: Կանայք, երեխաներ, հիմա հավաքված են այնտեղ եւ հերթապահություն են իրականացնում: Այս ապօրինի գործընթացը պետք է կասեցվի: Սահմանազատումը պետք է արվի ողջ սահմանի երկայնքով, ոչ թե հատվածական: Պարզ է, որ սա միակողմանի զիջում է»,-ասաց նա: