|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր նույն միջազգային ատյաններում դատի են տալու ՀՀ իշխանություններին՝ իրենց իրավունքները խախտելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Մենք հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որ յուրաքանչյուր պաշտոնյա կրի անհատական պատասխանատվություն «պետության» անվան տակ իրականացված մարդու իրավունքների խախտումների համար, որոնք, առավել ևս, կարձանագրվեն ներպետական և ՄԻԵԴ դատական ակտերով»,- ընդգծում է Բեգլարյանը։
Հավելում է՝ խաղաղության կարիք միանշանակ ունենք, բայց առաջարկվող համաձայնագիրը չի կարող բերել խաղաղություն ու արդարություն, քանի որ հաշվի չի առնում հակամարտության բազմաթիվ կենսական հիմնախնդիրներ և բոլոր կողմերի իրական իրավունքներն ու շահերը:
«Մի ողջ ժողովրդի հիմնարար իրավունքների, արժանապատվության ու ընդհանրապես ճակատագրի հաշվին խաղաղություն չի կարող լինել, առավել ևս, երբ դիմացի ռեժիմը ցեղասպանական էություն ունի և պահում է իր իշխանությունը ռասիզմի ու ցեղասպանական գաղափարախոսության հենասյուների վրա»,- նշում է Արցախի նախկին ՄԻՊ-ը։