կարևոր
3829 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-26 17:03
Քաղաքական

Հայաստանը ճանաչել Է Պաղեստինը՝ Բրյուսելի, Փարիզի և Անկարայի հաշվարկներով

Հայաստանը ճանաչել Է Պաղեստինը՝ Բրյուսելի, Փարիզի և Անկարայի հաշվարկներով

Հայաստանը հայտարարել է Պաղեստին պետության անկախության պաշտոնական ճանաչման մասին: Անդրկովկասյան հանրապետության ԱԳՆ-ում նշել են՝ Երեւանը միջազգային բոլոր հարթակներում հանդես է գալիս իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ «երկու պետությունների» սկզբունքով: ․․․ Երեւանում հայտնել են նաեւ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին աջակցելու մասին: Ի պատասխան՝ Իսրայելի ԱԳՆ են կանչել Հայաստանի դեսպանին՝ նկատողություն հայտարարելով։ Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման ֆոնին Telegram-ալիքներում իրավացիորեն հիշեցրել են, որ երկար տարիների ընթացքում Երեւանն այդպես էլ չի անհանգստացել նման որոշում կայացնել ներկայումս գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ:

Ի՞նչը կարող էր դրդել Երեւանին աջակցել պաղեստինյան պետության անկախությանը հիմա:

Սահմանազատման արդյունքում Ադրբեջանին հայկական չորս սահմանամերձ գյուղերի նվաստցուցիչ զիջման իրավիճակում արաբական պետության ճանաչումը Փաշինյանի կառավարության համար հնարավորություն է լրատվակն դաշտում գոնե կարճ ժամանակով ընդհատել երկիրը հանձնելու մեղադրանքները։ Զարմանալի չէ՝ սկանդալային եւ ռեզոնանսային միջազգային ակցիաները դառնում են հայկական իշխող էլիտայի բնորոշ ոճը։

Հայաստանի Պաղեստինյան ժեստը տեղավորվում է Ադրբեջանի հետ բարդ բանակցությունների հունում, որը սերտ կապեր ունի Իսրայելի հետ։ Այս կտրվածքով Երեւանի արտաքին քաղաքական որոշումը նման է խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում Բաքվին դանակահարելու անշնորհք փորձի։

Պաղեստինյան ուղու վրա Երեւանի քայլը կարող է ուղղված լինել նաեւ ուժի միանգամից մի քանի արտասահմանյան կենտրոնների՝ Ֆրանսիային, Եվրամիությանը եւ Թուրքիային:

Ֆրանսիացիները, որոնք հանդես են գալիս որպես Փաշինյանի Հայաստանի կուրատոր, որոշ ժամանակ ի վեր խստացրել են իրենց կուրսը Իսրայելի նկատմամբ։ Նախօրեին Փարիզում հայտնել են Լիբանանի զինված ուժերին աջակցելու պատրաստակամության մասին, եթե Բեյրութը որոշի տեղակայել դրանք հարավային սահմանին՝ «Հեզբոլլահի» դիրքերի վրա ՑԱԽԱԼ-ի հարձակման սպառնալիքի պատճառով։

Հայաստանին Պաղեստինյան ազդանշանի եւս մեկ հասցեատեր Եվրամիությունն է։ ԵՄ չորս երկրներ վերջերս հայտարարեցին արաբական պետության ճանաչման մասին, եւ Երեւանը ցույց է տալիս, որ իրենց հետ նույն քաղաքական ալիքի վրա է:

Հայաստանի արարքը ողջունել են նաեւ Թուրքիայի ԱԳՆ-ում, որը փորձ է անում հագնի Պաղեստինի գլխավոր բարեխոսի կերպարը։ Երեւանում կարող են միամտաբար կարծել, որ Պաղեստինի պետականության ճանաչումը կօգնի հայերին գրավել Անկարային, եւ նա կմեղմի Բաքվի պահանջները խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացում։

 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի