|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իսրայելի իշխանությունները քննադատել են Շվեդիայի՝ Պաղեստինը, որպես պետություն, ճանաչելու մտադրությունը. հայտնում է Лента.ру-ն:
Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ այդ հայտարարությունները չմտածված են:
«Դրանք հապճեպ հայտարարություններ են: Հավանաբար, նա (Շվեդիայի վարչապետը) դա ասել է մինչ խնդրից գլուխ հանելը»,- ասել է Լիբերմանը:
Ավելի վաղ Շվեդիան ներկայացրել էր իր առաջին ձախակենտրոն կառավարությունը և հայտարարել, որ երկիրը կճանաչի Պաղեստինն ու կդառնա այն ճանաչած առաջին եվրոպական երկիրը։