կարևոր
5503 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-10 17:06
Աշխարհ

Բորելը մայիսի 21-ին հայտարարեց Պաղեստինը ճանաչելու Իսպանիայի և Իռլանդիայի պլանների մասին

Բորելը մայիսի 21-ին հայտարարեց Պաղեստինը ճանաչելու Իսպանիայի և Իռլանդիայի պլանների մասին

Իսպանիայի և Իռլանդիայի իշխանությունները մտադիր են մայիսի 21-ին ճանաչել Պաղեստին պետությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։

Բորելը նման հայտարարություն է արել մայիսի 9-ի երեկոյան՝ ՄԱԿ-ում Պաղեստինի անդամակցության շուրջ կայանալիք քվեարկության նախօրեին։

Իսպանական RNE ռադիոկայանի եթերում Բորելը նաև նշել է, որ նման քայլի կարող են գնալ նաև ԵՄ մյուս երկրները, մասնավորապես՝ Բելգիան ու Սլովենիան։

«Սա քաղաքական բնույթի խորհրդանշական գործողություն է։ Դա ավելին է, քան պետության ճանաչումը․ դրանով կճանաչվի գոյություն ունենալու՝ տվյալ պետության կամքը», - ասել է Բորելը:

ԵՄ երկրների շրջանում Պաղեստինի անկախության ճանաչման հարցի շուրջ քննարկումն ակտիվորեն սկսվել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև մի քանի ամիս շարունակվող պատերազմի ֆոնին։