կարևոր
20596 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-23 18:00
Տնտեսական

«Ջերմուկ գրուպ» ընկերությունը 576 միլիոն դրամի արտոնություն է ստացել

«Ջերմուկ գրուպ» ընկերությունը 576 միլիոն դրամի արտոնություն է ստացել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ՝ Ալեն Սիմոնյանի, Սուրեն Պապիկյանի, Տրդատ Սարգսյանի, Արայիկ Հարությունյանի, Լիլիթ Մակունցի, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի նախընտրելի «Բյուրեղ» էլիտար թաղամասը կառուցող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը Կառավարության որոշմամբ ստացել է 576 միլիոն դրամի հարկային արտոնություն։

Շեշտենք՝ «Բյուրեղ» թաղամասը համարվում է ՔՊ-ականների նախընտրելին, քանզի 2018 թվականից հետո անտուն և անգույք ՔՊ-ականները հենց այս էլիտար թաղամասում դարձան էլիտար գույքատերեր։ Հավելենք նաև, որ 2018 թվականից հետո «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը դարձավ Ջերմուկ քաղաքի քաղաքապետ։

Եվ այսպես, Կառավարության բավարարել է Աշոտ Արսենյանի «Ջերմուկ գրուպ» ընկերության հայտը՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ։

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 10․3 մլրդ դրամ։