|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Իրավունքը» գրում է. «Քաղաքական և բիզնես շրջանակներում խոսվում է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերության 50 տոկոսը: Երբ Արսենյանին հարցրեցինք՝ ճի՞շտ են այս տեղեկությունները, նա պատասխանեց. «Չկա նման բան»:
Մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվել էր, որ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ձեռք էր բերել նաև «Պեպսի-կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ և Հարավային Կովկասում «Պեպսի-կոլայի» կառավարման իրավունքը: Իսկ «Պեպսի-կոլայի» վաճառքը ՀՀ-ում կենտրոնացած էր Արսենյանի ձեռքում: Երբ նրան հարցրեցինք՝ ճի՞շտ են սույն տեղեկությունները, նա պատասխանեց. «Պեպսիի հետ ես կապ չունեմ»:
Հիշեցմանը՝ բայց նախկինում Դուք էիք Հայաստանում իրականացնում դրա վաճառքը, Արսենյանը պատասխանեց. «Իմ տղան է, հիմա էլ կա»: Սակայն Արմեն Սարգսյանը վերցրել է դրա մի մասը, այդպե՞ս է՝ հարցին, պատգամավորը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։