կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-22 16:22
Տնտեսական

«Ջերմուկ գրուպ»-ը ևս մեկ արտոնություն կստանա

«Ջերմուկ գրուպ»-ը ևս մեկ արտոնություն կստանա

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում է ընդգրկված մի որոշում, որը նպատակ ունի բավարարել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու մասին: 

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող ընկերություն է, գործում է սննդամթերքի արտադրության բնագավառում, որը արդյունաբերության ենթաոլորտ է: Միաժամանակ, ընկերության արտադրանքի մի մասը արտահանվում է այլ երկրներ: Համաձայն ՀՀ կառավարության 2014թ. մարտի 27-ի թիվ 442-Ն որոշմամբ հաստատված 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի 168-րդ կետի 1-ին ենթակետի՝ արդյունաբերությունը և արտահանման խրախուսումը հանդիսանում է գերակա ոլորտ:

 Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: