|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի շրջանակում ուժերը չափեց ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում 147-րդ հորիզոնականը զբաղեցնող Գվատեմալայի հետ:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ կայացած խաղում Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ 89:57 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հաջորդ խաղը կկայանա հունիսի 23-ին՝ Crescenta Valley High School-ում։ Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 4։00-ին): Հայաստանի հավաքականը կխաղա Իռլանդիայի թիմի դեմ: