կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-17 14:10
Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոր մարզիչ ունի

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոր մարզիչ ունի

Բասկետբոլի Հայաստանի` մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Դրաժեն Բրայկովիչը:

Բրայկովիչի գլխավորությամբ` Հայաստանը հանդես կգա հուլիսին Հունաստանում կայանալիք Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունում: Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Դրաժեն Բրայկովիչը ներկայումս գլխավորում է Սլովակիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Կոշիցե» ակումբը: 54-ամյա խորվաթ մասնագետը 25 տարվա աշխտանքային փորձ ունի: Նախկինում նա աշխատել է մի շարք ակումբներում և հավաքական թիմերում: Դրաժեն Բրայկովիչի գլխավորությամբ` Խորվաթիայի` մինչև 16 տարեկանների հավաքականը 2010 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն: Բրայկովիչը աշխատել է նաև հարեւան Վրաստանում՝ գլխավորելով այդ երկրի ազգային հավաքականը 2004-05թթ.: Այդ ընթացքում նա գլխավորել է նաև Թբիլիսիի «Դինամո»-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը հայտնվել է Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնության A ենթախմբում, որտեղ մրցելու է Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի, Պորտուգալիայի եւ Վրաստանի հավաքականների հետ: Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Հունաստանի Խալկիդա քաղաքում հուլիսի 15-ից 24-ը: