|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց` մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել փորձառու մասնագետ Եղիշ Դավթյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Եղիշ Դավթյանը ԽՍՀՄ սպորտի վարպետ է, Հայաստանի վաստակավոր մարզիչ:
Հայաստանի բասկետբոլի` մինչև 18 տարեկանների հավաքականը ելույթ կունենա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Ա ենթախմբում Հայաստանի մրցակիցներն են՝ Կոսովոյի, Նորվեգիայի և Կիպրոսի հավաքականները:
Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 4-9-ը Կիպրոսում: