Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելական «Ironi Nahariya» բասկետբոլային թիմին արգելվել է մեկնել Թուրքիա: «CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ բասկետբոլի ՖԻԲԱ Եվրոպայի գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակներում թիմը Թուրքիայում պետք է հանդիպում ունենար «Gaziantep» թիմի հետ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Սակայն Իսրայելի հետախուզական «Shin Bet» ծառայությունը «Ironi Nahariya»-ին անվտանգության նկատառումներով թույլ չի տվել մեկնել Թուրքիա: Իսրայելի սպորտի նախարարության խոսնակը հավաստիացրել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ՝ խնդրին լուծում տալու համար:
ՖԻԲԱ-ի Եվրոպայի գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակներում իսրայելական թիմի արտագնա հանդիպումը թուրքական «Gaziantep»-ի հետ նախատեսված էր անցկացնել փետրվարի 22-ին: Նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարի 8-ին և Իսրայելի թիմը 96:75 հաշվով հաղթանակ էր տոնել:
Աղբյուրը նշում է, որ Սիրիայի սահմանին և «Իսլամական պետություն» (ԻՊ-IŞİD) ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներին մոտ գտնվելու պատճառով Գազիանթեպ քաղաքը անվտանգության տեսակետից հատկապես ռիսկային է համարվում: Իսրայելի Սպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ իրենք արդեն դիմել են Բասկետբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻԲԱ)՝ հանդիպումն առավել ապահով շրջան տեղափոխելու խնդրանքով: