Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.31 |
EUR | ⚊ | € 412.82 |
RUB | ⚊ | ₽ 4.4703 |
GBP | ⚊ | £ 498.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախօրեին քննարկել են էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությունը։
«Մենք քննարկել ենք համագործակցությունը էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ Բուշեհրում ատոմակայանի շինարարության շարունակման հարցը։ «Մենք քննարկել ենք արդյունաբերական համագործակցության հարցեր ինքնաթիռների արտադրության ոլորտում, համատեղ մշակման և մարդատար ինքնաթիռների ռեակտիվ շարժիչների ստեղծման ոլորտում», - Իրանի ղեկավարի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է Օվերչուկը։
Նա պարզաբանել է, որ իրանական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական ավիացիոն տեխնոլոգիաների նկատմամբ։
Մասնավորապես, ուշադրություն է դարձվել իրանական շուկա ռուսաստանյան ավտոարտադրողների մուտքին և Իրանում Ռուսաստանի Դաշնությունից ավտոմեքենաների մեծ միավորների հավաքմանը։ ՌԴ փոխվարչապետը հավելել է նաեւ, որ Փեզեշքիանի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը։
Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է նաև, որ Իրանի նախագահի հետ քննարկել են իրանական Ռաշթ քաղաքից Իրան-Ադրբեջան սահման երկաթուղային գծեր կառուցելու հարցը։