կարևոր
3631 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-20 17:28
Աշխարհ

Ադրբեջանի եւ Թուրքիայի դերն ու տեղն Արեւմուտքի գազային ռազմավարությունում՝ հակառուսական պատժամիջոցների ֆոնին

Ադրբեջանի եւ Թուրքիայի դերն ու տեղն Արեւմուտքի գազային ռազմավարությունում՝ հակառուսական պատժամիջոցների ֆոնին

Ուկրաինայի գազատրանսպորտյին համակարգը պատրաստվում է Կասպյան Շահդենիզ հանքավայրից Եվրոպա գազ մատակարարել - Վերջերս Բաքու կատարած իր այցի արդյունքներով Թուրքիայի էներգետիկ գերատեսչության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը ոգեւորությամբ պտմել է Արեւմտյան Կասպից ծովի հանքավայրից «Հարավային գազային միջանցքով» գազի մատակարարումը մինչեւ 2030 թ-ի վերջ երկարաձգելու մասին ստորագրված համաձայնագրի, ինչպես նաեւ դեպի Եվրոպա կապույտ վառելիքի մատակարարման մասին: «BOTAŞ-ի եւ SOCAR-ի միջեւ կնքված չորս համաձայնագրերի շնորհիվ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կտեղափոխվի Եվրոպա եւ Նախիջեւան, իսկ թուրքմենական գազը կմատակարարվի մեր երկիր: Մենք նաեւ համաձայնագիր ենք ստորագրել BOTAŞ-ի եւ AGSC-ի միջեւ բնական գազի մատակարարման պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին, որն ավարտվում է այս տարի, մինչեւ 2030 թ-ի վերջ»:

Հարկ է հիշեցնել՝ 2021 թ-ի երրորդ եռամսյակում Ադրբեջանն ու Թուրքիան հերթկան համաձայնագիրն են կնքել «Շահդենիզ» հանքավայրի «Ստաժա-1»-ից 11 մլրդ խմ բնական գազի առքուվաճառքի վերաբերյալ՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով։ Պայմանագիրը նախատեսում է մինչեւ 2024ի ավարտը տարեկան 3,7 մլրդ խմ գազի մատակարարում։ Իսկ Թուրքիայի եւ Թուրքմենստանի համագործակցությանը նախորդել է համաձայնեցման բարդ գործընթաց։ Ավելի վաղ Անկարայում նորմատիվային բազա էին պատրստել Աշխաբադի հետ խորացված համագործակցության համար: Մարտի 1-ին երկու երկրների ներկայացուցիչները ստորագրել են բնական գազի ոլորտում գործընկերության զարգացմանն ուղղված փոխհամագործակցության հուշագիր: Դրանից անմիջապես հետո անդրկասպյան հանրապտութայն իշխանությունները ցույց տվեցին, որ շահագրգռված են մատակարարման նոր երթուղիների ստեղծմամբ։ Նախագահ Բերդիմւոհամեդովը, հուշագիր ստորագրելով, նշել է՝ Թուրքմենստանը կկարողանա իր գազը մատակարարել Թուրքիային եւ Եվրոպային: Հաշվի առնելով թուրքմենական գազի մատակարարումը Չինաստան արտահանման գազատարի երեք ճյուղերով (չորրորդը կառուցվում է)՝ միանգամայն տրամաբանական է՝ Բերդիմուհամեդովը կարգադրել է ավելացնել գազի արդյունահանումը երկրում։ Նկատենք՝ թեեւ թուրքմենական գազի առանցքային գնորդը երկար ժամանակ եել եւ մնում է Չինաստանը, ընթացիկ տարվա փետրվարին նրանից առաջ է անցել Գազպրոմւ. մեկ ամսվա ընթացքում այն Ճինաստան է մատակարարել 2,5 մլրդ խմ վառելիք, այն դեպքում, երբ Թուրքմենստանը՝ 2,4 մլրդ:

Սակայն ոչ պակաս կարեւոր է այն, թե ինչպես են գազի հարցում թուրք-ադրբեջանական համագործակցույթյանը վերաբերվում Եվրոպայում, որը նպատակաուղղված հրաժարվել է իրեն ձեռնտու էներգետիկ համագործակցությունից՝ հօգուտ Մոսկվայի հետ աշխարհաքաղաքական մոտիվացված դիմակայության։ Եվ այս համատեքստում պետք է ուշադրություն դարձնել վերջերս Բաքվում Եվրահանձնաժողովի միջազգային կապերի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քրիստինա Լոբիլո Բորերոյի հայտարարությանը։ Նրա խոսքով՝ ԵՄ - ն բախվել է շատ լուրջ էներգետիկ ճգնաժամի, եւ այդ կապակցությամբ Եվրոպական ինտեգրացիոն միավորման համար կենսական նշանակություն ունի «դիվերսիֆիկացնել գազի մատակարարման ուղղությունները»: Մերձկասպյան երկիրը եվրաչինովնուհին նշել է որպես Բրյուսելի հուսալի գործընկեր գազային մատկարարումների ոլորտում՝ նշելով Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումների ավելացման ուղղութայմբ աշխատանքների շարունակումը, ինչը լիովին համապատասխանում է Սպիտակ տան շահերին, որի տերը կրկին նշել է Ադրբեջանի՝ որպես գլոբալ էներգետիկ անվտանգության անկյունաքարի, հատկապես Եվրոպայի երկրների համար վերջերս մնայուն նշանակությունը: «Տրածաշրջանային կայունութոյւնն ու փոխադարձ կապերը Միացյալ Նահանգների գլխավոր առաջնահերթություններն են։ Ամուր եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի հակամարտության տասնամյակներին, կվերափոխի Հարավային Կովկասը եւ էապես կբարձրացնի Ադրբեջանի դերը տարածաշրջանում: ԱՄՆ-ն հավատարիմ է այդ վեհ ձգտումներին աջակցելուն», - ասված է Բայդենի ուղերձում, որն ուղղված է վերջերս «Բաքվի էներգետիկ շաբաթվա» մասնակիցներին: Իր հերթին Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը նշել է Բաքվի վճռորոշ դերը Եվրոպա բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացման գործում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Կասպից ծովի ափեր վերջերս կատարած այցելության ժամանակ եւս ընդգծել է Ադրբեջանի կարեւորությունը ՆԱՏՕ-ի «էներգետիկ անկախության» համատեքստում:

Այսպիսով, առայժմ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների «Եվրոպան առանց կռվի գրավելու» ծրագիրը հաջողությամբ իրականացվում է բավականին հարմարավետ պայմաններում: Եվրամիությանն Անկարան ու Բաքուն վաղուց են մոտենում առաջին հերթին տրանսպորտի եւ էներգետիկայի միջոցով։ Այսպես, 2023 թ-ի սեպտեմբերի վերջին Էրդողանը հանդիպել է Նեթանյահուին, որին վերջին շրջանում խիստ քննադատում է Գազայի շուրջ իրադարձությունների կապակությամբ եւ նույնիսկ հայտարարում փոխադարձ առեւտրի դադարեցման մասին։ Այն ժամանակ քաղաքական գործիչները հայտարարեցին Արեւելյան Միջերկրական ծովում համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման պլանների մասին, ինչի համար նախատեսվում էր էլեկտրահաղորդման գծեր ստեղծել Թուրքիայի, Իսրայելի եւ Եվրոպայի միջեւ: Գլխավորն այն էր, որ մշակվեին իսրայելական գազը Հարավ-Արեւելյան Եվրոպայի երկրներին տեղափոխելու ծրագրերը, ինչի համար Անկարան եւ Արեւմտյան Երուսաղեմն ակտիվորեն ուսումնասիրում էին Իսրայելից Թուրքիա Եվրոպա վառելիքի մատակարարման հնարավորությունը։ Այո, հասկանալի պատճառներով (Գազայի հատվածում էսկալացիա) պայմանավորվածությունները դեռ դադար են դրված, սակայն ընդհանուր միտումը հասկանալի է։

Հարավ-Արեւելյան Եվրոպան Բալկանյան թերակղզու երկրներն են, որոնք նույնպես ձգտում են ԵՄ-ին եւ որոնք, ամենայն հավանականությամբ, կմտնեն դրա մեջ շատ ավելի շուտ, քան Թուրքիան.թեկնածուների պաշտոնական կարգավիճակն այսօր առկա է Բոսնիա եւ Հերցեգովինայում, Չեռնոգորիայում, Ալբանիայում, Սերբիայում, Հյուսիսային Մակեդոնիայում: Բացի այդ, Բուլղարիան, Սերբիան եւ բալկանյան մի շարք այլ երկրներ վերջին ամիսներին արդեն գազ են ստանում «Շահդենիզ» հանքավայրից վերոնշյալ «Հարավային գազային միջանցքով» եւ դրա ճյուղերով (փոխկապակցիչներով): Բացի այդ, նույնիսկ Գազայի շուրջ հակմարտության ամենաթեժ պահին Իսրայելի էներգետիկայի նախարարությունը երկրի միջերկրածովյան շելֆում գազի հետախուզման լիցենզիաներ է տրամադրել ադրբեջանական SOCAR-ին՝ բրիտանական BP ընկերության հետ միասին: Խոսքը «Լեւիաֆան» հնքավայրի հյուսիսում՝ I սեկտերում, հետախուզման մասին է. լիցենզիայի գործողության ժամկետը երեք տարի է՝ կախված առաջընթացից՝ մինչեւ յոթ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Թուրքերն իրենց ադրբեջանցի դաշնակիցների հետ մի բան էլ հորինեցին, որպեսզի մոտենան Եվրամիությանը. խոսքը Ադրբեջանի հիմնական տարածքով, Նախիջեւանի ինքնավարությամբ եւ Թուրքիայի՝ Հայաստանի Մեղրիի շրջանով միջանցիկ հաղորդակցության մասին է։ Դեռ 2021 թ-ին Ադրբեջանի Ալիեւը հայտարարում էր, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ոչ միայն «կմիավորի ողջ թյուրքական աշխարհը», այլեւ «մեզ համար կապող օղակ կդառնա Եվրոպայի հետ»։

Կարծում եմ՝ իմաստ ունի այս ամենը համադրել այլ, ոչ պակաս խոսուն տվյալների հետ։ Bloomberg-ը պնդում է՝ եվրաբյուրոկրատները եւ ԵՄ կառավարույոթւնները բանակցություններ են վարում Կիեւի հետ նախկին Ուկրաինական ԽՍՀ գազային ենթակառուցվածքի օգտագործման շուրջ՝ 2024 ի դեկտեմբերին Ռուսաստանի հետ տարանցման գազային պայմանագրի պաշտոնական ավարտից հետո։ Գործկալության աղբյուրների համաձայն՝ կիեւցիներին լիովին կարող են թույլ տալ վառելիքի տարանցումը Եվրոպա մեկ պայմանով՝ ռուսական գազի փոխարեն ռուսական խողովակներով գազ կմատակարարվի Ադրբեջանից։

Ահա եւ ստացվում է՝ գործնականում Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են սկսել (եթե արդեն չեն սկսել) ռազմավարական նշանակության էներգտիկ նախագծերի իրականացումը՝ շրջանցելով Ռուսաստանը։ Կարելի է որքան ցանկանալ մխիթարվել Մոսկվայի եւ Անկարայի կամ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ «ռազմավարական գործընկերության» մասին դատողություններով։ Այնուամենայնիվ, փաստերը համառ բան են: Իսկ դրանք այնպիսին են, որ Թուրքիային նաեւ ռուսական գազ մատակարարելու հաշվին ուժեղացնելու մտադրությունը (գազային հանգույցի ստեղծումը) երկկողմ հարաբերություններում նկատելի շփումների եւ չլուծված խնդիրների ֆոնին կարող է ավելի քան կասկածելի լինել։

 

Յուրի Կուզնեցով

 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի