Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացի տնտեսագետ Դալիպ Սինգհը, որին անվանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ճարտարապետ», կրկին կաշխատի Սպիտակ տանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով «Axios» հարթակին։
Աղբյուրը նշում է, որ այն պաշտոնը, որը կզբաղեցնի տնտեսագետը, համարվում է ամենակարևորներից մեկը Սպիտակ տանը։
Սինգհը 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի հունիսը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով միջազգային տնտեսության հարցերով խորհրդականի տեղակալն էր, պաշտոնը լքեց ընտանեկան պատճառներով։
Սպասվում է, որ Սինգհը կօգնի համակարգել ԱՄՆ-ի դիրքորոշումը G7-ի ու G20-ի գագաթնաժողովներում, որոնք տեղի կունենան հունիսին և նոյեմբերին: