կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-26 23:54
Աշխարհ

Ռուսաստանն ու Չինաստանն ամրապնդում են կապերն Արեւմուտքի ճնշումների ֆոնին

Ռուսաստանն ու Չինաստանն ամրապնդում են կապերն Արեւմուտքի ճնշումների ֆոնին

Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք միավորվել են արդեն բազմամյա մասշտաբային կապերով ամենատարբեր ոլորտներում, շարունակում են ամրապնդել փոխազդեցությունը: Մոսկվային եւ Պեկինին առավելագույն սերտ համագործակցության է դրդում, ըստ էության, Արեւմուտքը եւ Միացյալ Նահանգների, Եվրամիության ու այլ պետությունների կողմից սահմանվող պատժամիջոցները: Սպիտակ տան կողմից ձեռնարկվող չինական կողմի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը դեռեւս ձախողվում են: Այդ մասին գրում է Իզվեստիեն:

Լրագրողների հետ զրույցում Լավրովը պատմել է, որ նրանք չինացի գործընկերոջ հետ նշել են ԱՄՆ մտադրությունների ապակառուցողական բնույթը՝ հենվելով սառը պատերազմի ռազմաքաղաքական միությունների վրա եւ ստեղծելով նոր փակ միություններ «մակակենտրոն» միջազգային իրավական ճարտարապետությունը ձախողելու ոգով:

Ռուսաստանի դեմ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները վերջերս սահմանել են պատժամիջոցներ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու գործով, Վաշինգտոնը նաեւ հայտարարել է Մոսկվային վերջին նախագահական ընտրություններում միջամտելու համար պատժելու մտադրությունների մասին: «Ամերիկայի իշխանությունները չեն նշել այդ մեղադրանքների ապացույցները, մինչդեռ, դատելով նախկին փորձից, պատժամիջոցներ սահմանելու համար Սպիտակ տանն այդպիսի ապացույցներ այնքան էլ պետք չեն»,-գրում է փորձագետ Կիրիլ Սենինը:

Ռուսաստանի եւ Չինաստանի հետ աճող կոնֆրոնտացիայի ֆոնին ԱՄՆ-ն փորձում է ձեռք բերել նոր դաշնակիցներ եւ վերակենդանացնել հարաբերությունները հների հետ տարբեր միությունների եւ միավորումների շրջանակում:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի խոսքով՝ «Եվրոպայում մրցում են Բայդենի վարչախմբի բարեհաճության համար, եւ հանուն այդ նոր տրանսատլանտյան սիրո՝ մի քանիսը պատրաստ են ոչ միայն զոհաբերել Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները, այլ նաեւ սեփական երկարաժամկետ ազգային շահերը»:

Չինաստանի եւ Արեւմուտքի տնտեսությունների փոխադարձ կախվածության բարձր մակարդակն այլեւս չի երաշխավորում հարաբերությունների կայունություն եւ չի խոչընդոտում մրցակցությանն ու կոնֆրոնտացիային»,-նշել է փորձագետը: